21 Հոտ
2024
14.4° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ ընտրությունները զգալի ազդեցություն չեն ունենա ուկրաինական ճգնաժամի համար․ ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ ընտրությունները զգալի ազդեցություն չեն ունենա ուկրաինական ճգնաժամի համար․ ՌԴ ԱԳՆ

Քիչ հավանական է, որ ԱՄՆ ընտրությունները զգալի ազդեցություն կունենան ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Վաշինգտոնում ձևավորվել է երկկողմանի կոնսենսուս Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի հետ առճակատման վերաբերյալ։ Այս մասին РИА Новости -ի  հետ զրույցում նշել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների հնարավոր դադարեցման մասին Կիևի հայտարարությունն ուղղված է ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավի վրա ազդելուն։

Մեկնաբանելով 2025 թվականին Ուկրաինայի հակամարտության ավարտի մասին «ենթադրությունները»՝ Պոլիշչուկը հայտարարել է, որ դա կախված կլինի բացառապես հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացման աստիճանից։