ԱՄՆ ընտրությունները զգալի ազդեցություն չեն ունենա ուկրաինական ճգնաժամի համար․ ՌԴ ԱԳՆ
Քիչ հավանական է, որ ԱՄՆ ընտրությունները զգալի ազդեցություն կունենան ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Վաշինգտոնում ձևավորվել է երկկողմանի կոնսենսուս Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի հետ առճակատման վերաբերյալ։ Այս մասին РИА Новости -ի հետ զրույցում նշել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների հնարավոր դադարեցման մասին Կիևի հայտարարությունն ուղղված է ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավի վրա ազդելուն։
Մեկնաբանելով 2025 թվականին Ուկրաինայի հակամարտության ավարտի մասին «ենթադրությունները»՝ Պոլիշչուկը հայտարարել է, որ դա կախված կլինի բացառապես հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացման աստիճանից։