22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոլդովայի նախկին նախագահը քվեարկել է ներկա իշխանության օգտին

Մոլդովայի նախկին նախագահը քվեարկել է ներկա իշխանության օգտին

Մոլդովայի նախկին նախագահ, ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը նախագահական ընտրություններում քվեարկել է գործող իշխանության օգտին։ 

Հիշեցնենք, որ Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը մեկնարկել է այսօր, հանրապետության ղեկավարն ընտրվում է չորս տարի ժամկետով։

Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 21.00-ին:

«Ես քվեարկել եմ հանուն արդարության, սահմանադրությունը հարգող նախագահի, որը կդադարեցնի այն ատելությունն ու այլատյացությունը, որը մենք, ցավոք սրտի, տեսնում ենք, կարծում եմ, որ մենք՝ հանրապետության քաղաքացիներս չենք կարող դիմանալ ևս չորս տարվա փորձություններին, հետևաբար, այդ փորձերը պետք է դադարեցվեն», – ասել է Դոդոնը քվեարկությունից հետո: