ԱՄՆ-ի ընտրությունները մեզ համար նշանակություն չունեն․ Իրանի ԱԳ նախարար
ԱՄՆ-ի ընտրությունները մեզ համար նշանակություն չունեն․ այս մասին գերմանական «Շպիգել» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«ԱՄՆ-ի ընտրությունները մեզ համար նշանակություն չունեն, մենք շարունակում ենք հետևել մեր սեփական քաղաքականությանը», – ընդգծել է Իրանի արտգործնախարարը։
Նա նաև նշել է որ Իրանը գործում է բացառապես սեփական շահերից ելնելով, և ԱՄՆ-ի ընտրությունները, ինչպես և մյուս գործոնները, չեն ազդում նրա ազգային շահերի վրա: