24 Սեպ
2026
33° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է կյանքի կոչել Գազայի ապագայի վերաբերյալ «Խաղաղության խորհրդի» մշակած ճանապարհային քարտեզը

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է կյանքի կոչել Գազայի ապագայի վերաբերյալ «Խաղաղության խորհրդի» մշակած ճանապարհային քարտեզը

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է կյանքի կոչել Գազայի ապագայի վերաբերյալ «Խաղաղության խորհրդի» (Board of Peace) մշակած ճանապարհային քարտեզը՝ պնդելով, որ գործընթացին խոչընդոտողն Իսրայելն է․ գրում է The Jerusalem Post-ը։

ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Քասեմը Իսրայելին մեղադրել է Գազայի բնակիչների դեմ ագրեսիան սրելու համար՝ նշելով, որ «Խաղաղության խորհուրդը» և դրա գլխավոր տնօրեն Նիկոլայ Մլադենովը չեն կարողացել կանխել կառավարության կողմից ձեռք բերված պայմանավորվածությունը կատարելուց հրաժարվելը։

Քասեմի խոսքով՝ բոլոր կողմերը պետք է աշխատեն «նպաստելու տեխնոկրատների հանձնաժողովի մուտքին Գազայի հատված, որպեսզի այն կարողանա կատարել տեղի բնակչության հանդեպ իր պարտականություններն, ինչպես նաև ապահովի միջազգային ուժերի տեղակայումը՝ համաձայն հրադադարի մասին համաձայնագրի և դրա ճանապարհային քարտեզի»։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ