Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում
ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Էրդողանը ասել է Պուտինին, որ Անկարան ջանքեր է գործադրում Սիրիայում կայունություն հաստատելու համար։