Կարմիր խաչը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայում
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայում, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
«Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան ուշադիր հետևում է վերջին իրադարձություններին և հումանիտար իրավիճակին Սիրիայում և խորապես հավատարիմ է շարունակելու մարդասիրական օգնությունը», – ասվում է կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ սիրիական արաբական Կարմիր մահիկի մասնաճյուղերը, որոնք տեղակայված են ամբողջ երկրում, շարունակում են քաղաքացիներին սնունդ, ջուր և առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարել, շտապ բժշկական օգնություն ցուցաբերել, ինչպես նաև դեղորայք և մաքուր, անվտանգ ջուր մատակարարել հիվանդանոցներին: