Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են բանավեճի նստել Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ. Արտակ Զաքարյան
Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ «դուխով» հրավիրել ես: Այս մասին ֆեյսբուքայն իր էջում, պատասխանելով Նիկոլ Փաշինյանին, գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը:
«Չեն գալու, ոչ թե, որ ասելիք չունեն, այլ, որ բոլորովին իմաստ չկա բանավիճել ազգակործան պատուհասի հետ, ով երկիրը հասցրել է ստորացուցիչ կապիտուլյացիայի:
Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են իրենց թույլ տալ ու բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջև Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ:
Լավ կանես անօգուտ շոուներ սարքելու փոխարեն, Հայաստանի հարավին սպառնացող նոր ռազմական ագրեսիայի մասին մտածես, ոչ թե բանավեճերի:
Հ.Գ.
Եվ առհասարակ, ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ»,- գրել է նա:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետևում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն:
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին»,- նշել է նա: