ԱՄՆ-ի և Թուրքիայի ՊՆ ղեկավարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և անվտանգության հարցերը:
«Դեկտեմբերի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի միջև։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցերը, հատկապես Սիրիայում»,- ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։