Իրանը 800 կմ հեռահարությամբ ռադար է տեղադրել, որով վերահսկողություն կսահմանի տարածաշրջանի օդային տարածքի վրա․ Iswnews
Իրանը Գիլանի նահանգի բարձրավանդակում 800 կմ հեռահարությամբ ռադար է տեղադրել՝ երկրի հյուսիսային օդային տարածքը դիտարկելու համար․ հայտնում է Islamic World News-ը։
Նշվում է, որ 800 կմ հեռահարությամբ այս ռադարը կարող է հայտնաբերել թիրախները ավելի քան 30 կմ բարձրության վրա: Այն կարող է բացահայտել տարբեր թիրախներ, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը և թևավոր հրթիռները:
Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի զգալի մասի, Վրաստանի մեծ մասի, Արևմտյան Թուրքմենստանի, Ղազախստանի հարավ-արևմտյան մասի և Կասպից ծովի օդային ողջ տարածքը կգտնվի Իրանի հակաօդային պաշտպանության վերահսկողության ներքո: