
Ինչու՞ և ինչպե՞ս Դավիթ Իշխանյանը հայտնվեց Բաքվում
Դավիթ Իշխանյանը մեկուկես տարուց ավելի է Բաքվում է։ Ադրբեջանը Իշխանյանին ու մյուս ռազմաքաղական ղեկավարներին ապօրինաբար պահում է Բաքվում, տանջում, խոշտանգում՝ անարգելով մարդու իրավուքներն ու միջազգային բոլոր նորմերը։
Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել Բաքվում։ Կան ընդամենը վարկածներ։ Ըստ դրանց, Դավիթ Իշխանյանը չի եղել Ադրբեջանի պահանջած անձանց ցուցակում։ Իշխանյանի կինն էլ է հաստատում այդ տեղեկությունը: Ասում է՝ մինչև վերջին պահն ամուսինը վստահեցրել է՝ ընտանիքի Երևան գալուց մի քանի օր հետո, ինքը ևս կգա։