
Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել․ տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Զատկի հրադադարը կսկսի գործել այսօր՝ ժամը 18։00-ից և կտևի մինչև ապրիլի 21-ը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ն, հայտարարել է Պուտինը։ Նա կարգադրել է Զատկի զինադադարի շրջանում դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները
«Ենթադրում ենք, որ ուկրաինական կողմը կհետևի մեր օրինակին: Միևնույն ժամանակ՝ մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու զինադադարի հնարավոր խախտումները, հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն»,- նշել է ՌԴ նախագահը։