ABCMEDIA
Սեփական ձեռքերում է կա՛մ սավառնելը, կա՛մ սողալը․ Բագրատ սրբազան

Սեփական ձեռքերում է կա՛մ սավառնելը, կա՛մ սողալը․ Բագրատ սրբազան

Ընդդիմության կողմից հրավիրված համաժողովրդական հանրահավաքին ներկա
էր նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանն իր ելույթը սկսեց տերունական աղոթքով։

«Հայոց եկեղեցին հաստատում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը,
նրա իրացումը անվիճարկելի և անսակարկելի է։ Արցախցին այսօր փաստում է, որ մենք ենք
ստեղծում մեր իրականությունը և ոչ թե իրականությունն է ստեղծում մեզ․ ինչպիսին մենք
ենք, այդպիսին էլ մեր իրականությունն է։

Մեր սեփական ձեռքերում է կյանք տալը կամ այն սպանելը և ոչնչացնելը,
կա՛մ սավառնելը, կա՛մ սողալը։ Տկար, թշվառ ժողովրդի բաժինը թշվառ իրականությունն է»։