
Թրամփը հրամայել է միջուկային սուզանավեր տեղակայել չնշված տարածաշրջանում՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է միջուկային սուզանավերի տեղաշարժ իրականացնել՝ հակազդելու ՌԴ-ի կողմից հնարավոր վտանգին, որի մասին սպառնացել էր Դմիտրի Մեդվեդևը.
«Հաշվի առնելով Մեդվեդևի սադրիչ հայտարարությունները՝ հրահանգել եմ 2 միջուկային սուզանավ տեղակայել համապատասխան տարածաշրջաններում, եթե այդ անհամարժեք և հրահրող խոսքերն ավելի լուրջ լինեն։
Խոսքերը մեծ նշանակություն ունեն և հաճախ կարող են հանգեցնել ոչ կանխամտածված հետևանքների։ Հուսով եմ՝ այս անգամ այդպես չի լինի», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում:
Հիշեցնենք՝ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ վերջնագրելով խոսելու հետևանք կարող է դառնալ պատերազմը ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի, հենց Միացյալ Նահանգների տարածքում:


