27 Մայ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քրդերը հայտնել են Սիրիայի կառավարական ուժերի հետ բախումների մասին

Քրդերը հայտնել են Սիրիայի կառավարական ուժերի հետ բախումների մասին

Քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF) հայտնել են Հալեպ նահանգի Դեյր Հաֆերի շրջանում Սիրիայի նոր իշխանությանը ենթակա ուժերի հետ բախումների մասին. TACC գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է SDF-ի մամուլի ծառայության կայքում։

«Երկուշաբթի՝ ժամը 3-ին, Սիրիայի անցումային կառավարությանը ենթակա կազմավորումները հարձակվել են մեր ուժերի չորս դիրքերի վրա Դեյր Հաֆերի շրջանի Ալ-Իմամ գյուղում: Մեր ուժերը արձագանքել են հարձակմանը և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ զբաղեցրած դիրքերը պաշտպանելու համար: Սկսվել են բախումներ, որոնք տևել են 20 րոպե», – ասվում է տեքստում։

SDF-ն միջադեպի համար մեղադրել է Սիրիայի նոր իշխանությանը՝ այն անվանելով տարածաշրջանում կայունությանը սպառնացող միտումնավոր սրացում:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026