27 Մայ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեղյակ չէի, որ ինձ դատի են տվել․ Վազգեն Սաղաթելյանը ABCmedia-ին պատմել է իր դեմ ներկայացված հայցի մասին

Տեղյակ չէի, որ ինձ դատի են տվել․ Վազգեն Սաղաթելյանը ABCmedia-ին պատմել է իր դեմ ներկայացված հայցի մասին

Մամուլում շրջանառվել էր տեղեկություն, թե ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը դատի է տվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին և պահանջում է 1 մլն դրամ։ Սաղաթելյանը ABCmedia-ի հետ զրույցում ասել է, որ տեղյակ չէր հայցից։

«Անկախ նրանից, թե Արուսյակ Մանավազյանը, կամ որևէ այլ ՔՊ-ական քանի անգամ և ո՞ր դատարան կդիմեն, ավելին` անկախ նրանից, թե ինչ կորոշի դատարանը, նրանք այլևս վաղուց չունեն արժանապատվություն կամ պատիվ։ Սա նրանց համար էլ է զուտ ֆիկտիվ պրոցես։ Նրանք նաև փորձում են ֆինանսական խնդիրներ առաջացնել ինձ համար»,- մեզ հետ զրույցում ասաց Սաղաթելյանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026