27 Մայ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռումինիայում արտակարգ դրություն են հայտարարել Ադրբեջանից աղտոտված նավթի ներկրման պատճառով

Ռումինիայում արտակարգ դրություն են հայտարարել Ադրբեջանից աղտոտված նավթի ներկրման պատճառով

Ռումինիայում արտակարգ դրություն են հայտարարել էներգետիկ ոլորտում Ադրբեջանից աղտոտված նավթի մատակարարման պատճառով. հայտնել է Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը։

Գերատեսչությանը ադրբեջանական նավթի հետ կապված խնդիրների մասին տեղեկացրել է Ռումինիայի խոշորագույն նավթային ընկերություն OMV Petrom-ը:

Ռումինական ընկերությունը հայտնել է, որ հուլիսի 16-18-ը Ադրբեջանից ստացել է 92 հազար տոննա նավթով բեռնված նավթատար. բեռնաթափման ժամանակ պարզվել է, որ նավթը աղտոտված է օրգանական քլորիդներով:

OMV Petrom-ը հրաժարվել է ադրբեջանական նավթի հաջորդ խմբաքանակից:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026