27 Մայ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը կմեկնի ԱՄՆ՝ հանդիպելու Ալիևի և Թրամփի հետ

Փաշինյանը կմեկնի ԱՄՆ՝ հանդիպելու Ալիևի և Թրամփի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 7-8-ին այց կկատարի Միացյալ Նահանգներ. հայտնում է ՀՀ կառավարությունը:

Ըստ հաղորդագրության՝ Վաշինգտոնում Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով:

Նախատեսված է եռակողմ հանդիպում Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ.

«Վաշինգտոնում Փաշինյանը նաև կունենա եռակողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026