10 Նոյ
2025
2° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը պնդում է, որ իր շնորհիվ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «պատմական» խաղաղության համաձայնագիր է կնքվելու

Թրամփը պնդում է, որ իր շնորհիվ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «պատմական» խաղաղության համաձայնագիր է կնքվելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրբաթ օրը կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ մասնակցելու այն բանին, ինչը նա անվանել է «Պատմական խաղաղության գագաթնաժողով», որը նպատակ ունի վերջ դնել երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջև տասնամյակներ տևած թշնամանքին․ գրել է The Guardian-ը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղության համաձայնագրի  պաշտոնական ստորագրման արարողությանը», – գրել է Թրամփը իր Truth Social հարթակում։

Պարբերականը հիշեցրել է, որ տասնամյակներ շարունակ երդվյալ թշնամիներ լինելով՝ Երևանն ու Բաքուն  երկու անգամ պատերազմել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի համար, որը Ադրբեջանը 2023 թվականի կայծակնային հարձակման ժամանակ գրավել է՝ հանգեցնելով ավելի քան 100,000 էթնիկ հայերի արտագաղթին։

Երկու երկրները բանակցություններ են վարել խաղաղ կարգավորման հասնելու նպատակով, այդ թվում՝ անցյալ ամիս Միացյալ Արաբական Էմիրություններում, սակայն առաջընթացը անհասանելի է եղել։

«Այս երկու ազգերը տարիներ շարունակ պատերազմի մեջ են եղել, որի արդյունքում՝ հազարավոր մարդիկ են զոհվել», – գրել է Թրամփը։

«Շատ առաջնորդներ փորձել են ավարտել պատերազմը, բայց ապարդյուն, մինչ այժմ ՝ շնորհիվ «ԹՐԱՄՓԻ»։ Իմ վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմերի հետ», – հավելել է նա՝ նշելով, որ «շատ հպարտ է այս քաջ առաջնորդներով՝ ճիշտ բան անելու համար»։

ԱՄՆ առաջնորդը, որը համոզմունք է հայտնել, որ տարբեր միջազգային հակամարտություններում իր միջնորդական ջանքերը արժանի են Նոբելյան խաղաղության մրցանակի, ընդգծել է, որ Վաշինգտոնը երկկողմ համաձայնագրեր կկնքի «երկու երկրների հետ՝ համատեղ տնտեսական հնարավորությունները զարգացնելու համար», որոնք կարող են բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը։ Հեռանկարային համաձայնագիրը կարող է վերջ դնել տասնամյակների հակամարտությանը և հիմք դնել Հարավային Կովկասում 1990-ականների սկզբից փակված հիմնական տրանսպորտային միջանցքների վերաբացման համար։

Associated Press-ի հետ զրուցած պաշտոնյաների խոսքով՝ համաձայնագիրը ԱՄՆ-ին կտա միջանցքը զարգացնելու վարձակալության իրավունք և այն կանվանի «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի»։

Այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ։

Համաձայնագիրը չի նախատեսում, որ ԱՄՆ-ն վճարի տարանցիկ միջանցքի կառուցման համար․մասնավոր կորպորացիաները կզարգացնեն այն։

Գործարքը կնքվել է Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի՝ այս տարվա սկզբին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու կատարած այցից և կողմերի միջև շարունակական բանակցություններից հետո։

Ռազմագերիներ