26 Մայ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը և Թրամփի հատուկ բանագնացը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ալիևը և Թրամփի հատուկ բանագնացը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության օրակարգը. այս մասին գրել է Ալիևի պաշտոնական կայքը։

Ադրբեջանի ղեկավարը հանդիպել է Վիտկոֆի հետ՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում։ Հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում։

«Հանդիպման ժամանակ նշվել է, որ նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, լավ հնարավորություն է ստեղծում քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգը և տարածաշրջանային հարցերը։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարթությունում համագործակցության զարգացման հեռանկարների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և տարածաշրջանում խաղաղության օրակարգի վերաբերյալ», – նշվել է հայտարարության մեջ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026