26 Մայ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի և Ադրբեջանի այսօրվա հայտարարությունը ողջունելի լուր է երկարատև խաղաղության ճանապարհին. ԵՀ ղեկավար

Հայաստանի և Ադրբեջանի այսօրվա հայտարարությունը ողջունելի լուր է երկարատև խաղաղության ճանապարհին. ԵՀ ղեկավար

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է Բաքվի և Երևանի կողմից երկրների միջև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հռչակագրի ստորագրումը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Սպիտակ տանը ստորագրել են համատեղ հռչակագիր՝ Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։

«Հայաստանի և Ադրբեջանի այսօրվա հայտարարությունը լավ լուր է երկարատև խաղաղության ճանապարհին։ Համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումն այժմ կարևորագույն նշանակություն ունի։ ԵՄ-ը կշարունակի աջակցել իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին՝ տարածաշրջանում կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու համար», – գրել է ֆոն դեր Լեյենը սոցիալական ցանցերում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026