
Ֆրանսիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ կոչին. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիան ողջունում է Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված փաստաթղթերի ստորագրումը. ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«ԱՄՆ աջակցությամբ գրանցած արդյունքները կարևոր քայլ են խաղաղության հաստատման գործում. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը և երկրներում վավերացումը կամբողջացնի գործընթացը։ Այս համատեքստում Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ դիմումին՝ մեկնարկելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային հաղորդակցման կապերի զարգացումը և սահմանների բացումը՝ պետությունների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության շրջանակներում, նաև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված սկզբունքները, հնարավորություն կտան Հարավային Կովկասին դառնալու խաղաղության և բարգավաճման գոտի՝ ի բարօրություն տարածաշրջանի բնակչության»,- ասվում է հայտարարության մեջ:


