26 Մայ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը պարգևատրում է Ադրբեջանի ագրեսիան՝ ավելի վտանգելով Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը․ միջազգային մամուլ

Թրամփը պարգևատրում է Ադրբեջանի ագրեսիան՝ ավելի վտանգելով Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը․ միջազգային մամուլ

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հռչակագրով  կստեղծվի խոշոր տարանցիկ միջանցք, որը կկոչվի «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Նավթի և գազի խոշոր արտադրող Ադրբեջանի համար այս երթուղին նաև ապահովում է ավելի ուղիղ կապ Թուրքիայի և այնուհետև՝ Եվրոպայի հետ. այս մասին գրել է The Guardian-ը։

Թրամփը նշել է, որ կցանկանար այցելել այդ երթուղին՝ հայտարարելով. «Մենք պետք է այնտեղ հասնենք»։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը, Թրամփը պատասխանել է. «Շատ վստահ եմ»։

Ինչպես նշել է պարբերականը, բանակցություններն այն մասին, թե ով կզարգացնի «Թրամփի երթուղին», հավանաբար, կսկսվեն հաջորդ շաբաթ։ Ըստ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի առնվազն ինը կառուցապատողներ արդեն հետաքրքրություն են հայտնել այդ հարցում։

The Washington Post-ը, հղում անելով քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկովին, գրել է, որ «սա ուժեղ հարված է Ռուսաստանի շահերին»։

Մարկովը գործարքը որակել է որպես «մեծ հաղթանակ Միացյալ Նահանգների և անձամբ Թրամփի համար» և պարտություն Ռուսաստանի, Իրանի և Եվրամիության, մասնավորապես՝ Ֆրանսիայի համար։ «Սա փոխում է ռազմավարական դիրքը ամբողջ Հարավային Կովկասում», – գրել է Մարկովը։

Պարբերականը հիշեցրել է, որ 2023 թ-ին Ադրբեջանի ռազմական արշավի ընթացքում 100,000 էթնիկ հայեր տեղահանվել են, ինչը վատթարացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, բայց որի ռազմական ուժերը, որոնք տեղակայված են տարածաշրջանում, չեն կարողացել կանխել ադրբեջանական հարձակումը կամ պաշտպանել հայ բնակիչներին։

Ո՛չ Ալիևը, ո՛չ էլ Փաշինյանը չեն պատասխանել այն հարցին, թե էթնիկ հայերը կկարողանա՞ն արդյոք անվտանգ վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է գործարքը՝ նշելով, որ այն թույլ է տալիս Ադրբեջանին պատասխանատվություն չկրել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համար։ «Նույն Դոնալդ Թրամփը, ով չկարողացավ կանխել Ադրբեջանի՝ 2020 թվականի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, այժմ պարգևատրում է հենց այս ագրեսիան՝ ավելի վտանգելով Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը», – նշել է Համբարյանը։

Հայկական սփյուռքի համայնքի կողմից գործարքի վերաբերյալ քննադատությանը ի պատասխան՝ պաշտոնյան ասել է, որ համաձայնագիրը կխթանի Հայաստանին՝ ԱՄՆ-ի հետ ավելի ամուր անվտանգության և տնտեսական հարաբերությունների միջոցով։ Նա հակադրել է համաձայնագրի առևտրային զարգացման վրա կենտրոնացումը տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական խաղաղապահ ջանքերին, որոնք, նրա խոսքով, «իրոք պատերազմական են եղել»։

Մինչ ԱՄՆ-ն ամրապնդում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայի երկրները հեռացել են Ռուսաստանից՝ դիմելով Չինաստանին, Թուրքիային և այլ գործընկերների։

Մոսկվայի և Թեհրանի համար ԱՄՆ-ի ներգրավվածությունը «Զանգեզուրի միջանցքում» կսպառնա Հարավային Կովկասի միջոցով հյուսիս-հարավ առևտրի նկատմամբ նրանց վերահսկողությանը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026