
Թրամփին հաջողվեց համոզել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին ցուցաբերել քաղաքական կամք և ռազմավարական հեռատեսություն․ Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում ստորագրված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման մասին հռչակագիրը համարում է պատմականորեն կարևոր նվաճում, որը վերջ դրեց երկարատև ռազմական հակամարտությանը. հայտարարել է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։
«Նախագահը նշում է, որ Ղազախստանը նույնպես իր ներդրումն է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև նման կարևոր համաձայնությունների ձեռքբերման գործում՝ առաջարկելով Ալմաթի քաղաքը որպես խաղաղության պայմանագրի հիմնական պարամետրերի շուրջ արտաքին գործերի նախարարների մակարդակով բանակցությունների վայր», – ընդգծել է Ժելդիբայը։
«Պետության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև եզակի համաձայնագրի ստորագրումը հնարավոր դարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի էներգետիկ և արդյունավետ միջնորդական առաքելության շնորհիվ, որը կարողացավ համոզել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին լիովին ցուցաբերել քաղաքական կամք և ռազմավարական հեռատեսություն», – նշել է Տոկաևի մամուլի քարտուղարը։


