08 Նոյ
2025
3° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանը հեռախոսով խոսել է Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսով խոսել է Վլադիմիր Պուտինի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։

ՌԴ նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:

Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին Ուիթքոֆի հետ զրույցի հիմնական արդյունքները և Ալյասկայում Թրամփի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքները. փոխանցում է TACC գործակալությունը:

Կողմերը նաև անդրադարձել են երկկողմ օրակարգի որոշ հարցերի՝ շեշտը դնելով ԵԱՏՄ շրջանակներում առևտրի և ներդրումային համագործակցության և փոխգործակցության հետագա զարգացման վրա։

Ռազմագերիներ