
Ռուսական կողմը հույս ունի, որ Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումն արդյունավետ կավարտվի
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև բանակցությունները կարող են տևել շուրջ 6-7 ժամ. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հանդիպումը կանցկացվի դեմ առ դեմ ձևաչափով՝ օգնականների մասնակցությամբ։ Ռուսական կողմը հույս ունի, որ Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումն արդյունավետ կավարտվի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղափոխող ինքնաթիռը Մագադանից մեկնել է Անքորիջ։
Թրամփը հայտնել է, որ ՌԴ նախագահին անձամբ է դիմավորելու:
Լրագրողների հերթեր են գոյացել Անքորիջի ռազմաբազայում, որտեղ մի քանի ժամից կսկսվի Պուտինի և Թրամփի հանդիպումը:


