15 Նոյ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիան ինքը պետք է որոշի, թե ինչպես կառուցել երկկողմ հարաբերություններ Ռուսաստանի հետ․ Թուրքիայի ԱԳՆ

Սիրիան ինքը պետք է որոշի, թե ինչպես կառուցել երկկողմ հարաբերություններ Ռուսաստանի հետ․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքական իշխանությունների կարծիքով՝ Սիրիայի կառավարությունն ինքը պետք է որոշի, թե ինչպես մոտենալ և կառուցել երկկողմ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Այս մասին Коммерсант-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները՝ ի պատասխան Սիրիայում Ռուսաստանի հնարավոր ռազմական ներկայության վերաբերյալ Անկարայի դիրքորոշման մասին հարցին։

Աղբյուրներն ընդգծել են, որ Անկարան պաշտպանում է «երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և Սիրիայի կառավարության ու ցանկացած երրորդ երկրի շահերը հաշվի առնելու վրա»։

«Թուրքիան ակտիվ քաղաքականություն է վարում Սիրիայի կառավարության և միջազգային հանրության միջև համագործակցության զարգացման ուղղությամբ՝ Սիրիայում կայունություն և անվտանգություն հաստատելու ազգային ջանքերին շարունակական աջակցություն ապահովելու համար», – գրել է թերթը:

Այս համատեքստում նշվել է, որ Անկարան «պաշտպանում է ինքնիշխան և հավասար երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են Սիրիայի կառավարության և ցանկացած երրորդ երկրի շահերի փոխադարձ հարգանքի վրա»։

«Միևնույն ժամանակ, բնականաբար, Սիրիայի կառավարությունն ինքն է որոշում, թե ինչպես մոտենալ Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ հարաբերություններին և ինչպես դրանք կառուցել», – նշել են աղբյուրները։

 

Ռազմագերիներ