ABCMEDIA
Իշխանությունը հայտարարում է՝ Արցախում նոր ցեղասպանություն է պատրաստվում, բայց պատրաստ է այն ճանաչել Ադրբեջանի կազմում․ Ավետիք Չալաբյան

Իշխանությունը հայտարարում է՝ Արցախում նոր ցեղասպանություն է պատրաստվում, բայց պատրաստ է այն ճանաչել Ադրբեջանի կազմում․ Ավետիք Չալաբյան

Գործող իշխանությունը, հատկապես Կառավարության նիստերին հայտարարում
է, որ Ադրբեջանն Արցախի հայ ժողովրդի դեմ նոր ցեղասպանություն է պատրաստում և, միևնույն
ժամանակ, գործող իշխանությունը հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի
կազմում․ ասուլիսի ընթացքում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Սա ինչ-որ իմաստով դասական շիզոֆրենիա է։
Այսինքն՝ ստացվում է, որ գործող իշխանությունը պատրաստ է Արցախը հանձնել Ադրբեջանին,
որպեսզի Ադրբեջանն իրականացնի Արցախում ապրող հայ բնակչության ցեղասպանություն, տրամաբնական
կապը հենց այդպիսին է»,-ասաց Չալաբյանը։

Նա արձանագրեց, որ մենք երբևէ այդքան մոտ չենք եղել իրական ցեղասպանությանը,
որքան այսօր։ Նրա խոսքով, իրենց բազմաթիվ տվյալներ են հասնում, որ Արցախում հումանիտար
ճգնաժամն այնքան է սրվել, որ կարող է մարդկանց զանգվածային մահացություն սկսվել։

«Այս պայմաններում, փոխանակ գործող իշխանությունն
իր ջանքերը կենտրոնացնի մեր հայրենակիցների ողբերգությունը կանխելու վրա, իր ամբողջ
ջանքերն ուղղորդել է «Հայաքվեի» դեմ դեմ։ Հարց է առաջանում՝ ո՞րն է ձեր նպատակը, դուք
ո՞ր ժողովրդին եք ծառայում, ո՞ր ժողովրդին եք ներկայացնում, ինչո՞ւ եք դա անում»,-
ասաց Չալաբյանը։

.