06 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝  բազմաթիվ քրգործեր, որոնցով քաղաքացիներ են կալանավորվել, իրավաչափ չեն եղել. Արծվիկ Մինասյան

Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝  բազմաթիվ քրգործեր, որոնցով քաղաքացիներ են կալանավորվել, իրավաչափ չեն եղել. Արծվիկ Մինասյան

Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքն ստացվել է. դրանով հաստատվել է, որ մեր տեսակետը, որ հավաքների կազմակերպման, քրեական օրենսգրքում՝ հավաքների անցկացման նյութական շահագրգռվածության առկա ձևակերպումը իրավաչափ լինել չի կարող. այսօր տեղեկացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արծվիկ Մինասյանը:

«Ավելին, այն իր իրավական որոշակիության տեսակետից անհստակության բարձր աստիճանով օգտագործվել է քաղաքական իշխանությունների կողմից իրավապահ մարմիններին պատվեր իջեցնելու համար, որպեսզի հարուցվեն և իրականացվեն բազմաթիվ քրեական հետապնդումներ։

Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ հոդվածով են անցնում են թե՛կուսակցություններ, ինչպիսին Դաշնակցությունն է, թե՛ շարժումներ, թե՛ անհատներ։ Եվ բազմաթիվ են դեպքերը, երբ  իրավապահ մարմինները, անտեսելով մարդու հիմնարար իրավունքը, ազատությունները՝ հավաքների անցկացման մասով, սխալ կերպով են կիրառել և անազատության մեջ են պահել մարդկանց»,֊ասել է Արծվիկ Մինասյանը:

Որպես օրինակ պատգամավորը նշել է Ավետիք Չալաբյանի կալանքի դեպքը, ՀՅԴ Եղեգնաձորի, Արմավիրի գրասենյակներում խուզարկությունների, և դաշնակցականների կալանավորման դեպքերը:

«Վերջերս նորից տեսանք, որ նոր քրեական վարույթներ էին նախաձեռնվել, էլի այս նույն հոդվածի շրջանակներում՝ եթե չեմ սխալվում «Մեր ձևով» շարժման շրջանակներում են ապօրինի քրեական հետապնդումներ իրականացվել»,֊ասել է Մինասյանը:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026