ABCMEDIA
Պաշտպանության բանակի լուծարումն իրատեսական չէ․ Արցախի արտգործնախարարի պատասխանն Ադրբեջանին

Պաշտպանության բանակի լուծարումն իրատեսական չէ․ Արցախի արտգործնախարարի պատասխանն Ադրբեջանին

Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ պատասխանել է Արցախի պաշտպանության բանակը լուծարելու Ադրբեջանի պահանջին։

Նա նշել է, որ Պաշտպանության բանակը տեղի բնակչության անվտանգությունն ապահովող կարևորագույն գործոն է, ինչը փաստացի ապացուցվել է բազմաթիվ անգամ։ «Տեսնելով, թե ինչպես են թափ առնում ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները, սադրանքները, ագրեսիվ հռետորաբանությունը, ապա միանաշանակ իրատեսական չէ քննարկել պաշտպանության բանակի կամ պետական համակարգի լուծարման հարցը, ինչը որպես նախապայման առաջ է քաշում Ադրբեջանը»,- ասել է պաշտոնյան։

Ղազարյանը նաև անդրադարձել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին  օրերս ուղարկված նամակին՝ նշելով, որ նման նամակներ տարբեր քաղաքական գործիչներին պարբերաբար ուղարկվում են։