26 Մայ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Ռուբիոյի՝ ՀՀ այցի վերաբերյալ

Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Ռուբիոյի՝ ՀՀ այցի վերաբերյալ

Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և Հայաստանում կայանալիք ընտրությունները․ ասված է Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

«Ղեկավարները հայտարարել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ երկկողմ շրջանակային համաձայնագրի մասին և ստորագրել Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և Կարևորագույն հանքանյութերի մասին փոխըմբռնման հուշագիրը․ այս փաստաթղթերը խորացնում են երկկողմ հարաբերությունները և առաջ մղում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի պատմական խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026