ABCMEDIA
Արցախահայերն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Արցախահայերն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Արցախցի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին՝ իրենց
տներ վերադառնալու իրավունք, որը վերահաստատել է Արդարադատության միջազգային դատարանը՝
2023 թ. նոյեմբերի 17-ի իր որոշմամբ։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի
արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինին։

Նա Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել է Հայաստանում փախստականների
իրավիճակին առնչվող հարցեր։