
Իսրայելը դադարեցրել է Իրանի դեմ հարձակումները․ Նեթանյահու
Իսրայելը դադարեցրել է Իրանի դեմ հարվածները, բայց իրավունք է վերապահում արձագանքելու Թեհրանից եկող ցանկացած հետագա հարձակման․ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հեռուստատեսային ուղերձի ընթացքում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Այս պահին հրադադար է, քանի որ Թեհրանի ահաբեկչական ռեժիմին հարվածելուց հետո այն դադարեցրել է մեր դեմ հարձակումները: Եթե Իրանի ահաբեկչական ռեժիմը սխալ թույլ տա և կրկին հարձակվի մեզ վրա, մենք կպատասխանենք մեր ողջ ուժով», – ասել է նա։


