13 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խնդիրը մանդատ վերցնել-չվերցնելը չէ, խնդիրը ռազմավարությունն է. Սերժ Սարգսյանը՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերի մասին

Խնդիրը մանդատ վերցնել-չվերցնելը չէ, խնդիրը ռազմավարությունն է. Սերժ Սարգսյանը՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերի մասին

Այն քաղաքական ուժերը, որոնք անցել են խորհրդարան, այսինքն՝ ում սատարել է մեր ժողովուրդը, նրանք պիտի որոշում կայացնեն, և մենք բոլորս պետք է այդ որոշմանը ենթարկվենք․ այսօր իր դատական գործով հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի հետագա անելիքներին։

Իսկ ի՞նչ հնարավորություն է ՀՀ 3-րդ նախագահը տեսնում այդ ուժերի համար այս պահին, այս փուլում, այս համատեքստում․ «Շատ տարբերակներ չկան, կա՛մ մանդատները ստանում են, գնում են խորհրդարան, կա՛մ հրաժարվում են մանդատներից։ Այդ երկու ձևերի մեջ, երկու ելքերի մեջ կան և՛ առավելություններ, կան և՛ բացասական կողմեր, բայց խնդիրը ձև ընտրելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է։ Երկու ձևով էլ կարելի է հասնել հաջողության»։

Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, ապա Սերժ Սարգսյանը կարծում է, որ փողոցը միշտ էլ օգտակար է: Ընտրությունների անցկացման ընթացքի վերաբերյալ ՀՀ 3-րդ նախագահն ունի հետևյալ կարծիքը՝ տեղի են ունեցել մասսայական խախտումներ. «Եթե մենք, օրինակ, 2017 թվականին անցկացնեինք այսպիսի ընտրություններ, ապա եվրոպական դիտորդներն անպայման կֆիքսեին այն նախադասությունը, որ նախընտրական փուլում և քվեարկության օրը ընտրություններն անցել են համատարած խախտումներով»:

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026