
Ոչ հեռու ապագայում ԱՄՆ-ն կվերցնի Իրանի Խարգ կղզին․ Թրամփ
ԱՄՆ-ն այս գիշեր շատ կոշտ հարվածներ կհասցնի Իրանին, որի նավատորմը, ռազմաօդային ուժերը, ռադարները, հակաօդային պաշտպանությունը և պաշտպանության մյուս բոլոր միջոցները, ինչպես նաև հարձակողական կարողությունների մեծ մասը ոչնչացված են. Truth Social-ի գրառման մեջ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ոչ հեռու ապագայում մենք կվերցնենք Խարգ կղզին և նավթային ենթակառուցվածքների այլ կարևոր օբյեկտներ՝ ստանձնելով նրանց նավթի և գազի շուկաների լիակատար վերահսկողությունը, ինչպես դա արել ենք Վենեսուելայի դեպքում, ինչը շատ արդյունավետ է թե՛ Վենեսուելայի, թե՛ Միացյալ Նահանգների համար», – գրել է ԱՄՆ նախագահը։


