
Առաջարկում ենք ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրել ՀՀ դրոշը և փոփոխել պատգամավորների երդման տեքստը․ Ալեն Սիմոնյան
8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտում է աշխատանքը, սակայն կա 3 օրենսդրական նախաձեռնություն իմ ու իմ գործընկերների կողմից, որն այս գումարման ԱԺ-ն, կարծում եմ, կհասցնի քվեարկել։ Դա կանենք առաջիկա օրերին․ ֆեյսբուքյան տեսանյութում ասում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Առաջինը վերաբերում է ընտրակաշառք տալուն ու վերցնելուն, պատիժը կխստացվի և կսահմանվի վերցնելու համար՝ մինչև 9 և տալու համար՝ մինչև 10 տարի ազատազարկում։
Հաջորդիվ առաջարկում ենք, որ ՀՀ բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ պարտադիր տեղադրվի Հայաստանի Հանրապետության դրոշը։
Երրորդ, կարող եմ ասել, պատմական նախաձեռնությամբ էլ առաջարկում ենք փոփոխել ԱԺ պատգամավորների երդման տեքստը»,- ասում է Ալեն Սիմոնյանը։


