19 Հնս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղաքական ուժերն ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրին ՍԴ

Քաղաքական ուժերն ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրին ՍԴ

«Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» ու «Նոր Ուժ» (Հայկ Մարության) կուսակցությունները հունիսի 7-ի խորհրդարանական ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումը ՍԴ ներկայացրած փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում ՍԴ-ն 3 հնարավոր որոշում կարող է ընդունել։

«Մենք պահանջել ենք դրանցից երկուսը։ Առաջին հերթին, որ ամբողջությամբ անվավեր ճանաչվի և վերաքվեարկություն նշանակվի, որովհետև բազմաթիվ խախտումներ են եղել, վարչական ռեսուրս է կիրառվել ․․․ Եվ որպես այլընտրանք՝ առաջարկում ենք մանդատների բաշխման այլ կարգ լինի, որով ԲՀԿ-ն կանցնի Ազգային ժողով»,- նշեց փաստաբանը։

Մինչ այդ, ՍԴ դիմումներ էին ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ը, «Միասնության թևերը» և ԴՕԿ-ը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026