25 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպացի առաջնորդների «գաղտնի չաթը»՝ նոր սկանդալի կենտրոնում․ ԵՄ-ն հետաքննություն է սկսել

Եվրոպացի առաջնորդների «գաղտնի չաթը»՝ նոր սկանդալի կենտրոնում․ ԵՄ-ն հետաքննություն է սկսել

Եվրոպական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հետաքննություն է սկսվել հետաքննությունը կապված է գաղտնի խմբային նամակագրության հետ, որում ներգրավված են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և մի շարք եվրոպացի առաջնորդներ գրում է The Independent-ը։

Նշվում է, որ նամակագրության ընթացքում պաշտոնյաները, ի թիվս այլնի, քննարկել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ փոխգործակցության հնարավոր ռազմավարությունները։

Ըստ հաղորդումների՝ նամակագրության մասնակիցների թվում են եղել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

Զրույցի բովանդակությունը, սակայն, չի հրապարակվել. Եվրահանձնաժողովը մերժել է նամակագրությանը հասանելիություն ստանալու վերաբերյալ լրատվամիջոցներից մեկի դիմումը։

ԵՄ օմբուդսմեն Թերեզա Անժինյուն անցյալ ուրբաթ Ուրսուլա ֆոն դեր Լայենին հասցեագրված նամակում տեղեկացրել է, որ նամակագրությանը հասանելիություն տրամադրելու պահանջի վերաբերյալ հետաքննություն կսկսի՝ պարզելու համար՝ արդյոք Եվրահանձնաժողովը թափանցիկության պակաս է դրսևորել։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026