
Ձերբալալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը։ Տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հաստատել են Քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Է.Մ.-ն»,-տեղեկացրեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
ABC Media-ի տեղեկություններով՝ ընտրությունից առաջ Մալոյանին հեռացրել էին զորամասի հրամանատարի պաշտոնից ու ուղարկել պահեստազոր։
Էդիկ Մալոյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից է և պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության համար։


