
Ալիևը բողոքել է Բիշքեկում․ մեծ վերադասավորումներ են տեղի ունենում Ղրղզստանում
Բիշքեկում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Իրանի առաջնորդները խոսում են ձևավորվող նոր աշխարհակարգի մասին, իսկ «ՇՀԿ+» ձևաչափում նույն հարթակում են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Էրդողանը՝ Միջին միջանցքի և տարածաշրջանային հաղորդակցությունների մասին, Ալիևը՝ Հայաստանի հետ նոր առևտրային կապերի, իսկ Փաշինյանը՝ Հայաստանի բազմաբևեռ արտաքին քաղաքականության։
Բայց Բիշքեկի ամենասպասված հանդիպումը դեռ առջևում է․ Նիկոլ Փաշինյան–Վլադիմիր Պուտին հանդիպման օրակարգում նաև Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումն ու ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններն են։ Ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը Մոսկվայի հարցերին։


