09 Սեպ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում կարևոր քայլեր են ձեռնարկվել․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում կարևոր քայլեր են ձեռնարկվել․ Բայրամով

Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովում ընդունված ուղերձներն ու որոշումները քաջ հայտնի են. հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում կարևոր քայլեր են ձեռնարկվել։

«Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և կառավարության պաշտոնյաների հանդիպումները դրա վառ օրինակն են։ Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրում նաև նշվում է, որ գործընթացն ավարտելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն։ Դրա ժամկետները Հայաստանի ներքին գործընթացն են։ Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը նույնպես նոր հայտարարություններ է արել, որ Սահմանադրության տեքստը տարեվերջին կներկայացվի հանրությանը», – ընդգծել է նա։

Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը հետևում է գործընթացին, և «պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ»։

Անդրադառնալով TRIPP-ին՝ նա նշել է, որ հիմնական բանակցություններն անցկացվում են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Բայրամովը նշել է, որ ամերիկացի գործընկերները պարբերաբար տեղեկացնում են գործընթացի մասին ադրբեջանական կողմին։

«Սա լիովին բնական է։ Որովհետև այս նախագծի իրականացումն անհնար է առանց Ադրբեջանի մասնակցության։ Մեզ տեղեկացրել են, որ աշխատանքները շարունակվում են։ Ֆիզիկական շինարարության մեկնարկը հետաձգվել է մինչև 2027 թվականը։ Մենք կարծում ենք, որ որքան շուտ իրականացվի այս նախագիծը, այնքան լավ։ Դա օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին, ինչպես նաև տարածաշրջանի պետություններին»,- նշել է Բայրամովը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ