27 Նոյ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևան-Բաքու հաշտեցման՝ այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզը եռակողմ պայմանավորվածություններն են. Զախարովա

Երևան-Բաքու հաշտեցման՝ այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզը եռակողմ պայմանավորվածություններն են. Զախարովա

Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման լավագույն երաշխիքը ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը հնարավորինս արագ կյանքի կոչելն է․ այս մասին ճեպազրույցում հայտարարել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանը Բաքվին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր ստորագրել:

«Եռակողմ պայմանավորվածությունները Բաքվի և Երևանի հաշտեցման՝ այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ են, որ ներառում են նաև խաղաղության պայմանագրի մշակում», – ասել է Զախարովան: