29 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
-1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան և Կիևը վաղ թե ուշ համաձայնության կգան․ Պուտին

Մոսկվան և Կիևը վաղ թե ուշ համաձայնության կգան․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի քան երկու ժամ զրուցել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ։ Վերջին անգամ ռուս առաջնորդը ամերիկյան մամուլի հետ խոսել էր 2021 թվականին։


Հարցազրույցի ընթացքում Պուտինը խոսել է Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկի պատճառների, ԱՄՆի հետ հարաբերությունների մասին, «Հյուսիսային հոսքի» վրա ահաբեկչության և ամերիկացի լրագրող Էվանի Գերշկովիչի ճակատագրի մասին։



Զրույցն սկսվել է Ուկրաինայի հարցերով։ Պուտինն ասել է, որ համոզված է, որ հնարավոր է համաձայնության գալ՝ վաղ թե ուշ Մոսկվան և Կիևը համաձայնության կգան, և եղբայրական ժողովուրդների հարաբերությունները կվերականգնվեն։ Նա վստահ է, որ «վերամիավորումը տեղի կունենա»։



«Միևնույն է, վաղ թե ուշ մենք համաձայնության կգանք, և գիտե՞ք ինչ, այսօրվա իրավիճակում կարող է նույնիսկ տարօրինակ հնչել՝ ժողովուրդների միջև հարաբերությունները, այնուամենայնիվ, կվերականգնվեն, շատ ժամանակ կպահանջվի, բայց կվերականգնվեն»,- ասել է նա։



Որպես օրինակ՝ նա բերել է մի իրավիճակ մարտադաշտից, որտեղ ուկրաինացիները հրաժարվել են հանձնվել՝ «ռուսները չեն հանձնվում» խոսքերով և մահացել հենց այդտեղ։ Նա ընդգծել է, որ «նրանք դեռ ռուս են զգում իրենց», և այն, ինչ հիմա տեղի է ունենում իր մեջ, պարունակում է քաղաքացիական պատերազմի տարրեր։



«Եվ Արևմուտքում բոլորը կարծում են, որ պատերազմը ընդմիշտ բաժանել է ռուս ժողովրդի իրարից, բայց ոչ: Վերամիավորումը տեղի կունենա»,- եզրափակել է ՌԴ նախագահը: