ABCMEDIA
ՀՀ ԱԳ նախարարն ու Ժոզեպ Բորելն առանձնազրույցի ընթացքում անդրադարձել են Ադրբեջանի ԶՈւ-ի հերթական սադրանքին

ՀՀ ԱԳ նախարարն ու Ժոզեպ Բորելն առանձնազրույցի ընթացքում անդրադարձել են Ադրբեջանի ԶՈւ-ի հերթական սադրանքին

ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առանձնազրույցը․ այս մասին տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունից, մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև վերջին շրջանում գործընկերությունը նոր ուղղություններով զարգացնելու նպատակով համատեղ իրականացված քայլերին ու առկա հեռանկարներին։

Քննարկվել են նաև Հարավային Կովկասում անվտանգային հարցեր։

Անդրադարձ է կատարվել փետրվարի 13-ի առավոտյան Ադրբեջանի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում այն, որ Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է և շարունակաբար փորձում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ ու անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների՝ բանակցությունները վերսկսելու ջանքերը:

Կարևորվել է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանն ուղղված հետագա քայլերի զսպումը։