ABCMEDIA
Արցախի նախագահի թիկնապահը ձերբակալվել է շինծու մեղադրանքով. ABC Media-ն զրուցել է փաստաբանի հետ

Արցախի նախագահի թիկնապահը ձերբակալվել է շինծու մեղադրանքով. ABC Media-ն զրուցել է փաստաբանի հետ

Այսօր երեկոյան Ոստիկանության դիմակավորված անձինք քաղաքացիական երկու մեքենայով Երևանի Տերյան-Աբովյան խաչմերուկում կանգնեցրել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահ, սամբոյի աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանի մեքենան, ապա ձեռնաշղթաներով տարել ոստիկանական բաժանմունք։

 

ABC Media-ի հետ զրույցում Դանիելյանի փաստաբան Ռոման Երիցյանը նշեց, որ առաջադրված մեղադրանքը շինծու է, իրավապահ մարմնի գործողություններն ապօրինի են, չունեն իրավական որևէ հիմք։ Երիցյանի խոսքով՝ պաշտպանյալը, որը հասարակական հիմունքով է իրականացնում Արցախի նախագահի պահնորդությունը, ձերբակալվել է ոչ աշխատանքային ժամի, երբ չի եղել ծառայության մեջ։

 

Հիշեցնենք, որ Դանիելյանի մասնակցությամբ այսօր Եռաբլուրում տեղի էր ունեցել միջադեպ, որի ընթացքում թիկնապահը ոչ պատշաճ բառապաշարով խոչընդոտել էր լրագրողի աշխատանքը։ Արցախի տեղեկատվական շտաբն, այնուհետև, տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ միջադեպի պատճառով անհարմար վիճակում հայտնված լրագրողն ու օպերատորը հրավիրվել են նախագահի մոտ, զրուցել, հարթել անախորժ վիճակը։

 

ABC Media-ն կհրապարակի բացառիկ մանրամասներ դեպքի կապակցությամբ։