19 Հլս
2024
20.1° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի համար Բաքվում պահվող մեր հայրենակիցների ազատման հարցը փակ է այնպես, ինչպես փակ է Արցախի հարցը. Մանե Թանդիլյան

Փաշինյանի համար Բաքվում պահվող մեր հայրենակիցների ազատման հարցը փակ է այնպես, ինչպես փակ է Արցախի հարցը. Մանե Թանդիլյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորած տուրիստական խումբը Մյունխենում բազմաթիվ հանդիպումների ընթացքում մի բառ չխոսեց Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների մասին. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Ընդհանրապես, այլևս ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի օրակարգում ոչ միայն չկա Բաքվում պահվող մեր հայրենակիցների ազատման հարցը, այլ նաև իր լռությամբ միջազգային հանրությանը ուղերձ է հղում, որ այդ հարցը իր համար փակ է այնպես, ինչպես փակ է Արցախի, արցախցիների և շուտով նաև Հայաստանի հետ կապ ունեցող բազմաթիվ կարևոր հարցեր։

Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց չի ներկայացնում Հայաստանի և հայ ժողովրդի շահերը և իր ազգակործան քաղաքականությամբ զբաղված է բացառապես իր իշխանությունը երկարաձգելով։

Միջազգային հանրությանը կոչ եմ անում Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների ազատման հարցը դիտարկել միջազգային իրավունքի կոպիտ խախտումների տեսանկյունից՝ չկապելով այն Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» հետ»,- գրել է նա։