08 Հուն
2025
0.2° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առաջիկայում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը․ Ջեյհուն Բայրամով

Առաջիկայում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը․ Ջեյհուն Բայրամով

Մոտ օրերս կկայանա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մյունխենում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որից հետո որոշվել է վերսկսել գործընթացը, մոտ ապագայում նախատեսվում է անցկացնել Հայաստանի պատվիրակության հետ դեմ առ դեմ բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ»,- ասել է գերատեսչության ղեկավարը։

ՀՀ ԱԳՆ-ն դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը։