30 Հոկ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Blindsight․ Մասկը հայտարարել է կույր մարդկանց տեսողությունը վերականգնող սարքի ստեղծման մասին

Blindsight․ Մասկը հայտարարել է կույր մարդկանց տեսողությունը վերականգնող սարքի ստեղծման մասին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։

«Մեր երկրորդ արտադրանքը կոչվում է Blindsight, և ինչպես անունն է հուշում, այն թույլ կտա տեսնել նույնիսկ նրանց, ովքեր լիովին կույր են կամ երբեք չեն տեսել։ Այն տեխնիկապես ամբողջական է։ Մնում է միայն կարգավորող մարմինների հաստատումը», - գրել է նա X սոցիալական հարթակում։

Միլիարդատերը նաև հիշատակել է ընկերության մեկ այլ արտադրանք՝ Telepathy սարքը, որը ներկայացվել է 2024 թվականին։

«Այն թույլ է տալիս բարձր արագությամբ կապ հաստատել համակարգիչների կամ մարդկանց հետ՝ մտքի պարզ ուժով։ Մի քանի տարի անց ելքային տվյալների թողունակությունը զգալիորեն կգերազանցի մարդկային խոսքի կամ տեքստ հավաքելու արագությանը», - սարքը նկարագրել է Մասկը։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ