30 Հոկ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք Սահմանադրության հարց տեսականորեն կարող ենք քննարկել, եթե չլիներ Ալիևի պարտադրանքով ձևավորված օրակարգը․ Աննա Գրիգորյան

Մենք Սահմանադրության հարց տեսականորեն կարող ենք քննարկել, եթե չլիներ Ալիևի պարտադրանքով ձևավորված օրակարգը․ Աննա Գրիգորյան

Մեր մանդատի մեջ ներառված չէ ալիևյան սահմանադրության նախագծին կողմ քվեարկելը, որովհետև ժողովուրդն արդյո՞ք ուզում է փոխել Սահմանադրությունը, թե՞ ոչ՝ պատասխանել է հունիսի 7-ին՝ ունենալով այն համամասնությունը, որ այսօր կա խորհրդարանում, իսկ այդ համամասնությունը թույլ չի տալիս Սահմանադրության նախագծի հաստատում․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Այս իրավիճակում, եթե Նիկոլ Փաշինյանը չի կարողացել մեր հայ ժողովրդին համոզել, ես իրեն առաջարկում եմ գնալ և Ալիևին համոզել։ Եթե տարբերակն այդպիսին է՝ կա՛մ նրան պետք է համոզես, կա՛մ ժողովրդին, ժողովրդին չի կարողացել համոզել, փաստ է, որ չի կարողացել, առաջարկում եմ փորձի, գնա մի հատ էլ Ալիևին համոզի»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ընդ որում, նա չբացառեց, որ իրենք Սահմանադրության հարց տեսականորեն կարող են քննարկել, «եթե չլիներ Ալիևի պարտադրանքով ձևավորված օրակարգը»․ «Օրինակ՝ եթե նախաբանի տեքստը մնացած լիներ, այսինքն՝ այդ պարտադրանքի հատվածը չլինի, մնացածը, օրինակ, քննարկվեր սուպերվարչապետական համակարգի փոփոխությունը,  դատական համակարգում իրականացող փոփոխությունը, բնականաբար, մենք կքննարկեինք այդ օրակարգը, բայց քանի որ որևէ բան էականորեն չի փոխվելու Սահմանադրությունում, միակ բանը, որ վստահաբար փոխվում է, անկախության հռչակագրին հղումը հանելն է, մենք չենք մտնելու այդ օրակարգի մեջ վստահաբար»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ