26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկիր հանձնածները, Արցախն Ադրբեջան հռչակածներն արցախցիներին մեղադրում են Արցախից բռնի տեղահանվելու համար. Աբրահամյան

Երկիր հանձնածները, Արցախն Ադրբեջան հռչակածներն արցախցիներին մեղադրում են Արցախից բռնի տեղահանվելու համար. Աբրահամյան

ՀՀ ԱԳ նախարարը խուսափելով արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանն ուղղված գործընթացի մեկնաբանությունից նշել է, թե իրենք ամեն ինչ արել են որպեսզի Արցախի  հայությունը կարողանա մնալ Արցախում․ այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

«Դուք սրա ցածրորակ ու էժանագին խոսքին նայեք լրիվ հատուկ գործող իշխանության անարժեք գոյությանն ու անփառունակ վարքագծին: Ժամանակին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները, պատերազմ պարտվածները, երկիր հանձնածները, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրողները, Արցախին բլոկադայի ու հարձակմանը միայնակ թողնողները և վերջնարդյունքում Արցախն Ադրբեջան հռչակածները այսօր եկել են ու արցախցիներին մեղադրում են Արցախից բռնի տեղահանվելու համար»-գրել է Աբրահամյանը։

Պատգամավորի  խոսքով վերջինս նշել է, որ իրենք ամեն ինչ արել են, որ հայաթափում չլինի և քաղաքական էլիտան ի տարբերություն իրենց, Արցախում իշխանություն փոխեց և հանձնեց Արցախը:

«Արցախից մարդիկ բռնագաղթել են 10-ամսյա ծանր շրջափակման, չվերջացող հարձակումների և ՀՀ իշխանությունների արցախցիներին նկատմամբ դավաճանական կեցվածքի պատճառով:

Ով այդ պահին Արցախում չի եղել, իր երեխային սոված չի տեսել, իր ընկերոջը վիրավոր/անօգնական վիճակում չի տեսել, ադրբեջանցիների մուտքը խաղաղ բնակավայրեր չի տեսել և վերջապես իր ընտանիքի մահացած անդամին կողքին դրած մեքենայով 34 ժամ «մահվան միջանցքով» չի անցել, երբեք չի կարող ու դրա բարոյական իրավունքն էլ չունի գնահատելու արցախցիների կյանքի ամենածանր որոշումը: Ու սրանք դեռ երես ունեն մարդամեջ մտնելու և պետություն ներկայացնելու»,- գրել է նա: